Դավիթաշենի կամրջից 24-ամյա քաղաքացին ցած է նետվել և մահացել (թարմացված)
Հուլիսի 22-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել Ռ. Ա.-ի (ծնված 1994 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Հաղթանակի կամրջից ևս մի քաղաքացի էր ցած նետվել։










