Դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փոխանակման կետից խոշոր չափի գումար է հափշտակել
Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ լուսադեմին՝ 4:27-ի սահմաններում, գողություն է կատարվել Ավան վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Թե որքան գումար է գողացվել, առայժմ հայտնի չէ, հարուցվել է քրեական գործ:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ ժամը 04։00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը զենքով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի վրա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ և, տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպանության սպառնալիքներ տալով, պահանջել է գումար։
Աղբյուրի տեղեկություններով՝ զինված հանցագործը փոխանակման կետի աշխատակից 30-ամյա Գ․Բ․-ից պահանջել և ստացել է 2 միլիոն 500 հազար դրամ, 150 հազար ՌԴ ռուբլի, և 1000 ԱՄՆ դոլար և դիմել փախուստի։










