Չիլիում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չիլիում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը։
Հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կալամա բնակավայրից 42 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 100 կմ խորության վրա։
Ըստ նախնական տվյալենրի՝ երկրաշարժի հետևանքով տուժածներ ու ավերածություններ չեն գրանցվել։ Ցունամիի վտանգ տարածքում չի հայտարարվել։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։










