Կործանիչը «որսացել» է Թրամփի կեցավայրի վերևում հայտնված «անկոչ» ինքնաթիռը

09:04 • 23.07.18

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի կեցավայրի վերևում, որը ոչ թռիչքային գոտի է համարվում, թեթևշարժիչային ինքնաթիռ է հայտնվել, հայտնում է ntv.ru-ն։


Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, Բեդմինսթերում գտնվող կեցավայրում, որտեղ ԱՄՆ նախագահը տիկնոջ հետ հանգստյան օրերն է անցկացնում։


Ինքնաթիռի հայտնվելուց հետո օդ է բարձրացվել F-16 կործանիչը, որն ուղեկցել է «անկոչ հյուրին» արգելված գոտուց դուրս։ Փիթսթաունի օդանավակայանում վայրէջքից հետո թեթևշարժիչային ինքնաթիռի օդաչուն հարցաքննվել է։ Իրավապահները եկել են եզրահանգման, որ նա վտանգ չի ներկայացնում։