Իրաքյան Քրդստանում նահանգապետարանի շենքի վրա հարձակումն իրականացրել է ԻՊ-ը. լրատվամիջոցներ
Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում նահանգապետարանի շենքի վրա իրականացված զինված հարձակման հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հայտնում է gazeteduvar.com.tr կայքը։
Նշվում է, որ անվտանգության ուժերին հաջողվել է սպանել երկու գրոհայինի, սակայն շենքում շարունակում են մնալ ևս մի քանիսը։ Ըստ նախնական տվյալների՝ նրանց մոտ դեռ կան պատանդներ, մինչ այս պահը հաջողվել է փրկել երկու պատանդի։
Բացի այդ, հայտնի է, որ շենքում գտնվող զինյալները պատուհանից կրակ են բացել անվտանգության ուժերի ուղղությամբ, շենքի ներսում ինքնապայթեցում է իրականացրել մեկ ահաբեկիչ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու զինված անձինք, մարմնական վնասվածք պատճառելով նահանգապետարանի անվտանգության աշխատակցին, կարողացել են ներս մտնել և պատանդ վերցնել մեկ մարդու։










