Իսրայելի հյուսիսում միացել են տագնապի ազդանշանային համակարգերը
Իսրայելի հյուսիսում միացել են տագնապի ազդանշանային համակարգերը՝ նախազգուշացնելով բնակիչներին հարևան Սիրիայից կամ Լիբանանից հնարավոր հարվածների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զինվորականները նշում են, որ իրազեկման համակարգն աշխատել է Գոլանի բարձունքների բնակավայրերում, Գալիլեայի շրջանում, Ցֆատ քաղաքում:
«Ազդանշանները հնչել են Իսրայելի հյուսիսում: Մանրամասները պարզվում են»,- հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի հարվածներ են հասցրել սիրիական Համա նահանգի Միսյաֆ քաղաքի ուղղությամբ: Հաղորդվում է, որ ավիահարվածի հետևանքով միայն նյութական վնաս է հասցվել:
Իսրայելցի զինվորականները պարբերաբար հարվածներ են իրականացնում հարևան պետության ուղղությամբ: Հուլիսի 16-ին նույնպես սիրիական բանակի դիրքերը հրթիռային հարձակման են ենթարկվել Իսրայելի կողմից:










