Ճապոնիայում աննախադեպ շոգը նոր ռեկորդ է գրանցել

13:39 • 23.07.18

Ճապոնիայում աննախադեպ շոգը ոչ միայն չի դադարում, այլև սահմանում է նոր ռեկորդներ․ մայրաքաղաք Տոկիոյից ոչ հեռու նախօրեին գրանցվել է +41,1 աստիճան, հայտնում է ria.ru-ն՝ երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությանը հղումով։

Ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է Սայտամա պրեֆեկտուրայի Կումագայա քաղաքում։ Իշխանությունները զգուշացրել են ջերմային հարվածի վտանգի մասին, որի հետևանքով երկու օր առաջ մահացել էր առնվազն 11 մարդ։

Բարձր ջերմաստիճանի նախկին ռեկորդը գրանցվել էր 2013 թվականի օգոստոսի 12-ին, երբ Կոտի պրեֆեկտուրայի Սիմանտո շրջանում գրանցվել էր +41 աստիճան։

Մայրաքաղաք Տոկիոյում նույնպես բավականին շոգ է, այստեղ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +40-ի։