Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը

12:58 • 23.07.18

Հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Քիչ առաջ

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը, ԱԻՆ ՓԾ ջրասուզակը հատուկ ճոպանի միջոցով դին դուրս է բերել գետից։