Կիևում հորդառատ անձրևները հեղեղել են ճանապարհները (տեսանյութեր)

17:30 • 23.07.18

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հորդառատ անձրևների պատճառով կաթվածահար է եղել քաղաքային երթևեկությունը, ավտոճանապարհները հայտնվել են ջրի տակ։ Ամենից շատ տուժել են «Լևոբերեժնայա» և «Չերնիգովսկայա» մետրոկայարանների հարակից տարածքները, գրում է korrespondent.net-ը։

Նշվում է, որ քաղաքի այդ հատվածներում ավտոմեքենաների մեծ խցանումներ են գոյացել։

«Ամենը լցվել է ջրով, շրջանցե՛ք այդ հատվածը», - ասված է «Киев Оперативный»-ի ֆեյսբուքյան էջում։