Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է ԵԱՏՄ գործունեությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքը:
Ինչպես հայտնի է դարձել՝ հեռախոսազրույցի ընթացքում երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող մի շարք հարցեր են քննարկել:
«Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Եվրասիական տնտեսական միության գործունեության որոշ ասպեկտներ, ինչպես նաև միջազգային կարևոր հարցեր»,- ասված է հայտարարությունում:
Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահը հեռախոսով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք կարևոր թեմաներ:










