ՆԱՏՕ-ի նավերը մտել են Օդեսայի նավահանգիստ

16:33 • 23.07.18

ՆԱՏՕ-ի ռազմածովային խմբի նավերը մտել են Օդեսայի նավահանգիստ, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, նավահանգիստ է ժամանել 6 նավ՝ Նիդեռլանդների ռազմածովային ուժերի De Ruyter, թուրքական Fatih, ռումինական Regele Ferdinand պահականավերը, Գերմանիայի ռազմածովային ուժերի Rhein օգնող նավը, Թուրքիայի ռազմածովային ուժերի Anamur ու ռումինական Lupu Dinescu ականորսիչ նավերը:

Հայտնի է, որ այս նավերն Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ PASSEX տիպի վարժանքներ կիրականացնեն Սև ծովում:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Ուկրաինայում ավարտվել են ուկրաինա-ամերիկյան Sea Breeze-2018 ծովային զորավարժությունները:

Պաշտոնական Կիևը բազմիցս հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալը երկրի առաջնային նպատակներից է: Դրան ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել մտածել հետևանքների մասին: