Խարդախության մեղադրանքով հետախուզվողը Լեհաստանից տեղափոխվեց Հայաստան (տեսանյութ)
Հուլիսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Լեհաստանից Հայաստան տեղափոխվեց Սամվել Ասլանյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Արմավիր քաղաքում հաշվառված 33-ամյա Ասլանյանը նախորդ տարվա մարտից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվողը գտնվում է Լեհաստանում։ Տեղեկությունները իրացվեցին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համատեղ։ Արդյունքում Սամվել Ասլանյանը Լեհաստանում հայտնաբերվել ու ձերբակալվել էր։










