Քաղաքացին հայտնել է, որ իր բնակարանից անհայտ անձը տարել է 700.000 դրամի գողոն, ինքը տեսել է նրան, սակայն չի կարողացել բռնել (տեսանյութ)
Հունիսի 23-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը ժամը 13.10-ի սահմաններում, անհայտ անձը դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, մտել է բնակարան, ննջարանից հափշտակել շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Տանտերերից մեկը նկատելով հափշտակողին՝ պահանջել է, որ կանգնի, սակայն նա գողոնով փախել է:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով վարկած առաջ քաշվեց, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Անդրանիկ Մխիթարյանը:
Նա հուլիսի 16-ին բերման ենթարկվեց ոստիկանություն:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Քննությունը շարունակվում է:










