Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ

09:18 • 23.07.18

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի  23-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:  

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478 դրամ նվազագույն և 480 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 482 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Մեկ եվրոն գնվում է 552 դրամ նվազագույն և 560 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 564  դրամ նվազագույն և 570 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Ռուսական ռուբլին գնվում է 7.30 դրամ նվազագույն և 7.53 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.65 դրամ նվազագույն և 7.80 դրամ առավելագույն փոխարժեքով: