Ուկրաինայում ուղևորը վիճել է վարորդի հետ ու նրա ուղղությամբ նռնակ նետել

16:53 • 23.07.18

Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում ուղևորը վիճել է մեքենայի վարորդի հետ ու նրա ուղղությամբ նռնակ նետել, գրում է korrespondent.net-ը։

Նշվում է, որ ВАЗ մակնիշի մեքենայի վարորդն ու նրա ընկերը վեճի են բռնվել տղամարդու հետ, որին ճանապարհից վերցրել էին մինչև Բերդիչև հասցնելու համար։ Վեճի ընթացքում տղամարդը վարորդի վրա նռնակ է նետել, ըստ նախնական տվյալների՝ РГД-5 տեսակի։

Պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ, այդ թվում՝ նռնակը նետողը։ Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 

Այժմ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, նռնակ կիրառած տղամարդը ձերբակալվել է։