Շիրակի մարզի Բայանդուր գյուղում գոմ է այրվել

09:29 • 24.07.18

Հուլիսի 24-ին, ժամը 03:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակա գոմի տանիքում:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:45-ին, մարվել՝ 05:34-ին: Այրվել է անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 100 քմ)։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: