Քևին Սփեյսիի վերջին ֆիլմը պրեմիերայի օրն ընդամենը 126 դոլար է հավաքել
«Միլիարդատերների ակումբը» ֆիլմը, որը սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող դերասան Քևին Սփեյսիի դերասանական կարիերայի վերջին ֆիլմն է, պրեմիերայի օրն ընդամենը 126 դոլար է հավաքել, գրում է The Hollywood Reporter-ը:
Պարբերականի տվյալներով՝ պրեմիերայի օրը ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում գտնվող ութ կինոթատրոնում: Ցուցադրության երկրորդ օրը ֆիլմը հավաքել է ևս 162 դոլար: Այսպիսով՝ ցուցադրության առաջին օրերին ֆիլմը յուրաքանչյուր կինոթատրոնում հավաքել է միջինում մոտ 53 դոլար: Հաշվի առնելով տոմսերի միջին արժեքը՝ սա նշանակում է, որ յուրաքանչյուր սեանսին ներկա է գտնվել առավելագույնը 6 մարդ:
Այսպիսով՝ երիտասարդ աստղեր Թերոն Էջերթոնի և Էնսել Էլգորտի մասնակցությամբ «Միլիարդատերների ակումբը» ֆիլմը կարող է տապալվել վարձույթում՝ դառնալով Սփեյսիի կարիերայի ընթացքում ամենաանհաջող ֆիլմը:










