Ալեքսեյ Նավալնին ոստիկանական խցից հայտնել է, թե ինչու են իրեն ձերբակալել

23:41 • 26.08.18

Մոսկվայում իր տան մոտ ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ոստիկանական բաժանմունքի խցից հայտնել է, որ երկուշաբթի իրեն դատելու են դեռևս ձմռանն անցկացված հանրահավաքին մասնակցելու համար:

Ինչպես հաղորդում է BBC-ն, կիրակի Մոսկվայի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ համաձայնություն չի տվել սեպտեմբերի իննին   հանրահավաքի անցկացմանը՝ ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման, որը կազմակերպում են Նավալնին և նրա կողմնակիցները:

Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ ձերբակալությունն ու գործի քննության հետաձգումը մի քանի ամսով, որով իրեն 30 օր ժամկետով վարչական կալանք է սպառնում, թելադրված են իշխանությունների կողմից և նպատակ ունեն մեկուսացնելու իրեն գալիք հանրահավաքի ժամանակահատվածի ընթացքում:

Հիշեցնենք, որ Նավալնուն ձերբակալել են նախօրեին և առանց պատճառը նշելու տեղափոխել ոստիկանություն: