Իսպանական տոնակատարության ժամանակ հսկայական գունդը հարվածել և գետնին է տապալել 29-ամյա տղամարդու (լուսանկարներ, տեսանյութ)

13:50 • 27.08.18

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է իսպանական տոնակատարության ժամանակ քառորդ տոննա քաշով հսկայական գունդը հարվածում 29-ամյա տղամարդուն, գրում է Daily Mail-ը։


Տեսանյութը նկարահանվել է 2017 թվականին Մադրիդի Մատաելպինո թաղամասում ավանդական տոնակատարության ժամանակ։ Կայքը գրում է, որ այս տարի նույնպես տոնակատարության ժամանակ նման միջադեպ է գրանցվել, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել։


Տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ վազում փողոցով, իսկ նրանց հետևից ծանր գունդը, մեծացնելով իր արագությունը, բախվում է մարդկանցից մեկին, որը չի հասցնում հեռանալ գնդի ճանապարհից։

 

The huge, 250kg polystyrene ball rolls down the slope towards the runners in Madrid

The ball can be seen approaching a man right in its path in the street, where there is no where to escape

The ball continues rolling down the slope as people look on

Bulls were replaced with the 250kg ball in a bid to improve safety at fiestas in the town of Mataelpino in Madrid