Թրամփը տեղեկացվել է Ֆլորիդայում տեղի ունեցած հրաձգության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են Ֆլորիդայում տեղի ունեցած հրաձգության մասին, գրում է РИА Новости-ն` Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը հղումով:
«Նախագահը տեղեկացված է և հետևում է իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Նախնական տվյալների համաձայն՝ հրաձգությունը տեղի է ունեցել Jacksonville Landing զվարճանքների համալիրում, որտեղ կիբեռսպորտի մրցումներ էին անցկացվում:
Միջադեպի հետևանքով առնվազն 4 մարդ մահացել է, 11-ը վնասվածքներ են ստացել: Միակ կասկածյալը նույնպես մահացել է:










