Մոլդովայի ոստիկանությունը ցրել է ամբողջ գիշեր Քիշնևի կենտրոնում անցկացրած ցուցարարներին (լուսանկարներ)

11:29 • 27.08.18

Մոլդովայի ոստիկանությունը ցրել է ամբողջ գիշեր Քիշնևի կենտրոնում անցկացրած ցուցարարներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Բողոքի ակցիայի կազմակերպիչներն են «Արժանապատվություն և ճշմարտություն» հարթակ», «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունները և Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։


Նախօրեին Քիշնևում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ ցուցարարները ներկայացրել են քաղաքացիների ընդհանուր հավաքի թռուցիկ և մի շարք պահանջներ առաջադրել։ Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 6,5 հազար մարդ, նրանց մի մասը մնացել է գիշերելու քաղաքի կենտրոնում։


Մասնավորապես` ցուցարարները պահանջում են վարչապետ Պավել Ֆիլիպի կառավարության հրաժարականը, ինչպես նաև համամասնական ընտրական համակարգի վրա հիմնված ազատ ընտրությունների կազմակերպում: Բացի այդ, հանրահավաքի մասնակիցները պահանջել են դադարեցնել ընդդիմության քաղաքական հետապնդումն ու ավարտին հասցնել կոռուպցիայի վերաբերյալ ռեզոնանսային գործերի քննությունը:

 

Сотрудники правоохранительных органов и участники акции протеста, требующие отставки правительства, в Кишиневе. 26 августа 2018