ԼՀԿ-ն ու «Հանրապետություն»-ը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով. հայտնի են դաշինքի առաջին 3 համարները

19:38 • 27.08.18

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով հիմնել են «Լույս» դաշինքը:

Այսօր կուսակցությունների հավաքին նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ավագանու ցուցակը գլխավորելու է ներկայումս արդարադատության նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

«Ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը, մեզ սպասե՛ք ձեր բակերում, բոլոր վարչական շրջաններում մենք կլինենք»,- ասաց Մարուքյանը:

Հայտարարվեց, որ «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանին հաջորդելու են Դավիթ Խաժակյանն ու Անի Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին:

 

ՀեղինակԱնի Օհանյան