Ամռան ընթացքում ջրհեղեղների հետևանքով Չինաստանը մոտ 4 միլիարդ դոլարի վնաս է կրել
Ընթացիկ տարվա ամռան ամիսներին Չինաստանում թայֆունների ու հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները 25.9 միլիարդ յուանի ($3.8 մլրդ) վնաս են հասցրել: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն` China Daily չինական անգլալեզու թերթին հղումով:
Հաղորդվում է, որ ամենից շատ տուժել է Շանդուն արևելյան նահանգը, որտեղ տնտեսությունը 10 միլիարդ յուանի ($1.45 մլրդ) վնաս է կրել:
Նահանգի իշխանություններն անհանգստանում են, որ կարող են վարակիչ հիվանդությունների համաճարակներ սկսվել, ուստի ջրհեղեղներկց տուժած տարածքներն անօդաչու թռչող սարքերի միջոցով մշակվում են հակասեպտիկ նյութերով:
Միևնույն ժամանակ կազմվել են հատուկ խմբեր, որոնք թաղում են ջրհեղեղների պատճառով սատկած կենդանիների դիերը կրային փոսերում:
Ընդհանուր առմամբ` ջրհեղեղների ժամանակ վտանգված տարածքներից տարհանվել են հարյուր հազարավոր մարդիկ:










