Հայտնի է սենատոր Ջոն Մաքքեյնի հուղարկավորության օրն ու վայրը
ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հաջորդ կիրակի` սեպտեմբերի 2-ին, Մերիլենդ նահանգի վարչկենտրոնում` Աննապոլիս քաղաքում, հայտարարել են սենատորի գրասենյակում: Հենց այս քաղաքում է գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիան, որն ավարտել է Մաքքեյնը, գրում է РИА Новости-ն:
Նշվում է, որ վերջին հրաժեշտի համար սենատորի դագաղը օգոստոսի 29-ին կդրվի Արիզոնա նահանգի Կապիտոլիումում, օգոստոսի 30-ին` Ֆինիքսի (Արիզոնա) բապտիստական եկեղեցում, օգոստոսի 31-ին` Վաշինգտոնի Կապիտոլիումում, իսկ սեպտեմբերի մեկին` Վաշինգտոնի Մայր տաճարում:
Հիշեցնենք, որ որ 81-ամյա հանրապետական սենատորը կյանքից հեռացել է օգոստոսի 25-ին՝ Արիզոնայի իր տանը: Նրա մոտ ախտորոշվել էր գլխուղեղի քաղցկեղի ագրեսիվ ու հազվագյուտ տեսակ, սակայն օրեր առաջ հայտնի էր դարձել, որ սենատորը որոշում է կայացրել դադարեցնել ուռուցքի բուժումը:










