Ճապոնացի զբոսաշրջիկին վտարել են Հյուսիսային Կորեայից` տեսանկարահանման համար

06:57 • 27.08.18

Հյուսիսային Կորեայի իշխանություննեը վտարել են երկրից Ճապոնիայի քաղաքացուն, որը «հանցագործություն» է գործել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Տոմոյուկի Սուգիմոտոնն հարցաքննվել է իր կատարածի համար, սակայն չի նշվում, թե ինչ «հանցանք» նա գործել: Նշվում է նաև, որ ԿԺԴՀ-ի իշխանություննեը տղամարդու հանդեպ «հանդուրժողականություն են ցուցաբերել» ու «մարդասիրական սկզբունքներով» վտարել են նրան երկրից:

Kyodo News-ի տվյալներով՝ ճապոնացի տղամարդը զբոսաշրջիկների խմբի հետ գտնվել է Նամպհո քաղաքում, որտեղ տեսանկարահանում է իրականացրել: Ենթադրվում է, որ տեսանյութում է հայտնվել նաև մի ռազմական օբյեկտ, ինչն էլ դարձել է վտարման պատճառ:

Հաղորդվում է, որ Ճապոնական իշխանություններին հաջղվել է համաձայնության գալ ԿԺԴՀ-ի հետ և ազատ արձակել Սուգիմոտոյին Պեկինում Հյուսիսային Կորեայի դեսպանատան միջոցով: