Լուկաշենկոն Ասադին օգնություն է առաջարկել Սիրիայի վերականգնման հարցում
Բելառուսը պատրաստ է Սիրիային համակողմանի օգնություն տրամադրել պատերազմից հետո վերականգնման հարցում։ Այդ մասին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հղած շնորհավորական հեռագրում, գրում է rbc.ru-ն։
Իր ուղերձում Լուկաշենկոն նշել է, որ կիսում է «բազմաբևեռ աշխարհ» կառուցելու Դամասկոսի ցանկությունը, աջակցում է ահաբեկչության դեմ նրա պայքարին և նախագահ Բաշար ալ Ասադի առաջնորդությանը։
«Մենք պատրաստ ենք բազմակողմանի օգնություն տրամադրել Սիրիային երկրի վերականգնման գործում»,- նշել է Բելառուսի նախագահը։










