Մոլդովայում հազարավոր ցուցարարներ պահանջում են կառավարության հրաժարականը (լուսանկարներ)
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ ցուցարարները ներկայացրել են քաղաքացիների ընդհանուր հավաքի թռուցիկ և մի շարք պահանջներ առաջադրել, հաղորդում է gazeta.ru-ն՝ tv8.md-ին հղումով:
Մասնավորապես` ցուցարարները պահանջում են վարչապետ Պավել Ֆիլիպի կառավարության հրաժարականը, ինչպես նաև համամասնական ընտրական համակարգի վրա հիմնված ազատ ընտրությունների կազմակերպում: Բացի այդ, հանրահավաքի մասնակիցները պահանջել են նաև դադարեցնել ընդդիմության քաղաքական հետապնդումն ու ավարտին հասցնել կոռուպցիայի վերաբերյալ ռեզոնանսայի գործերի քննությունը:
Նշվում է, որ հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ: Նրանք երթով դուրս են եկել փողոց` իրենց հետ բերելով Մոլդովայի և Եվրամիության դրոշները, ինչպես նաև թմբուկներ ու դատարկ դույլեր:














