ԱՄՆ-ում Ազատության արձանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 3000 մարդ է տարհանվել

03:19 • 28.08.18

ԱՄՆ-ում՝ Ազատության կղզում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կղզուց տարհանվել է առնվազն 3.4 հազար մարդ: Այս մասին հաղորդում է ամերիկյան ABC հեռուստաալիքը` հղում անելով ԱՄՆ Ազգային պարկերի ծառայությանը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ` արձանից ոչ շատ հեռու պրոպանով լի երեք բալոն է պայթել: Նախնական տվյալներով` պայթյունի պատճառը շինարարական աշխատանքների իրականացնող աշխատակիցների սխան է եղել, որոնցից մեկն էլ այրվածքներ է ստացել:

Նշվում է, որ մոտակայքում գտնվող այցելուները շտապ տարհանվել են և նավակներով տեղափոխվել հարևան կղզի:

Այս պահի դրությամբ` կրակի մարման աշխատանքներն ավարտված են և Ազատության արձանը կրկին բաց է այցելուների համար: