Չինաստանում 4-ամյա երեխան ընկել է պատշգամբից ու փրկվել՝ մնալով մետաղական ճաղերի արանքում (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի հարավ-արևելքում հրշեջները փրկել են 4-ամյա աղջնակին, ով գրեթե ընկել է հինգերորդ հարկի պատշգամբից, սակայն, բարեբախտաբար, մնացել է մետաղական ճաղերի արանքում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ մոր բացակայության ընթացքում երեխան դուրս է եկել պատշգամբ՝ փորձելով վերցնել իր կորցրած կոշիկը, սակայն սայթաքել է և գրեթե ընկել: Բարեբախտաբար՝ փոքրիկը պարանոցի հատվածում թակարդված է մնացել, ինչն էլ փրկել է նրա կյանքը:
Daily Mail-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են փրկարարները հատուկ սարքերի միջոցով կտրում մետաղական ճաղերն ու ազատում աղջնակին: Երեխայի փրկարարական աշխատանքները տևել են մոտ կես ժամ: Փոքրիկը որևէ վնասվածք չի ստացել:













