Դեն Բիլզերյանն արցախյան հրաձգարանում տարբեր զինատեսակներ է կրակել (լուսանկարներ, տեսանյութեր)

16:24 • 28.08.18

Երևան ժամանած, ապա Արցախի Հանրապետություն այցելած «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այցելել է զինվորական հրաձգարան:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանը՝ կից հրապարակելով լուսանկարը: «Այսօր ԱՀ ԱԱԾ ՀԶՈՐՆԵՐԻ հյուրն է՝,Den Bilzerian-ը»,-գրել է Ա. Ղարամյանը:

Հիշեցնենք, որ նախքան այդ Դեն Բիլզերյանը ոչ պաշտոնական հանդիպում էր ունեցել ԱՀ ՄԻՊ  Ռուբեն Մելիքյանի հետ: