Փրկարարները մարել են շենքի տանիքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
Օգոստոսի 27-ին, ժամը 21:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Ախթալայի երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին:
Այրվել է 500 քմ մակերեսով շենքի տանիքը՝ մասամբ (100 քմ):










