Ֆլորիդայի հրաձիգը հոգեկան խանգարումներ ուներ

05:21 • 28.08.18

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում կիբերսպորտի մրցաշարի ժամանակ մասնակիցների ուղղությամբ կրակ բացած 24-ամյա Դևիդ Կացը հոգեկան խանգարումներ ուներ և բուժում էր անցնում, գրում է Associated Press-ը:

Կացի ամուսնալուծված ծնողների խոսքով՝ դեռահասության շրջանում նա երկու անգամ հոգեբուժարանում է հայտնվել, որտեղ նրանք հակադեպրեսանտներով ու հոգեմետ դեղերով բուժում է նշանակվել:

Միևնույն ժամանակ, ոստիկանության տվյալների համաձայն, Կացը զենքը գնել է օրինական ճանապարհով՝ Բալթիմորում գտնվող խանութից:

Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի Jacksonville Landing զվարճանքների համալիրում, որտեղ կիբերսպորտի մրցումներ էին անցկացվում: Մրցաշարի մասնակիցներից մեկը՝ 24-ամյա Դևիդ Կացը, պարտվելուց հետո կրակ է բացել ներկաների ուղղությամբ, այնուհետև ինքնասպանություն գործել: Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ՝ այդ թվում նաև Կացը: Եվս 11-ը վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: