Պերուում արտակարգ դրություն է հայտարարվել վենեսուելացի փախստականների պատճառով

01:44 • 29.08.18

Պերուի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել երկրի մի շարք շրջաններում: Ինչպես հաղորդում է RPP-ն՝ պատճառը վենեսուելացի փախստականների հոսքն է:

Արտակարգ դրություն է հայտարարվել, մասնավորապես, Թումբես և Սարումիլիա նահանգներում: Երկրի իշխանությունները վստահ են, որ նշված շրջաններում փախստականների թվի հետագա ավելացումն անխուսափելիորեն կազդի առողջապահության ոլորտի վրա:

Նշենք, որ Վենեսուելայի հազարավոր բնակիչներ լքում են երկիրը ծանր տնտեսական իրավիճակի պատճառով: Նրանք ապաստան են խնդրում Բրազիլիայում, Էկվադորում, Պերուում և մի շարք այլ երկրներում: Որոշ հաշվարկներով՝ վենեսուելացի փախստականների թիվն արդեն հասել է մեկ միլիոնի: