ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններին գնում է «Առաքելություն» կուսակցության հետ միասին՝ «Իմ քայլը» դաշինքով (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններին գրանցման հայտերը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի միասնական ավագանու թեկնածուների ցանկի մեջ ներառված են «Քաղաքացիական պայմանագիր», «Առաքելություն» կուսակցության անդամներ, հեղափոխությանը մասնակցած անհատներ:
ՔՊ-ի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկը բաղկացած է 170 անդամից, այն կգլխավորի Հայկ Մարությանը, որին կհաջորդեն Սրբուհի Ղազարյանը, Սերգեյ Սարգսյանը:
«ՔՊ-ն «Ելք»-ի հետ համագործակում է միայն Ազգային ժողովի ֆորմատում այս պահին, իսկ «Իմ քայլն» ավելի լայն հեղափոխական թիմի հետ համագործակցության հնարավորություն է տալիս»,-ասաց նա և նշեց, որ ծրագրի առումով աշխատանքները ընթանում են:
Նա նշեց, որ իրենք հանդես են գալիս որպես հեղափոխություն իրականացրած թիմ: «Կարծում եմ, որ հանրությունը լավ ճանաչում է քաղաքական թիմին, և երբ ծանոթանա ծրագրին, կհասկանա, որ հենց մեր թիմն է այն կոմպետենտ և արժեքներ կրող թիմը, որը պետք է ստանձնի քաղաքի կառավարումը»,-ասաց նա և նշեց, որ իրենք երկխոսել են միայն ՀՀ-ի, Երևանի բնակիչների հետ:
Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված առաջին 50 թեկնածուների ցանկը։
Հայկ Մարության
Սրբուհի Ղազարյան
Սերգեյ Սարգսյան
Տրդատ Սարգսյան
Մեսրոպ Պապիկյան
Լուսինե Բադալյան
Վահագն Հովակիմյան
Սուրեն Էյրամջյան
Իզաբելա Աբգարյան
Հրաչ Սարգսյան
Ալեքսանդր Ավետիսյան
Արթուր Մանուկյան
Նարինե Թուխիկյան
Հայկ Ցիրունյան
Նիկոլայ Բաղդասարյան
Գայանե Մելքումյան
Արամ Մանուկյան
Լևոն Զաքարյան
Հայկ Հովհաննիսյան
Գայանե Աբրահամյան
Գևորգ Բաբայան
Ռուբեն Հայրապետյան
Վահագն Գրիգորյան
Լիլիթ Պիպոյան
Աշոտ Մնացականյան
Արսեն Կարապետյան
Արման Իսկանդարյան
Եվա Թովմասյան
Պավել Մազմանյան
Նարեկ Զեյնալյան
Արմեն Կոտոլյան
Գայանե Եղիազարյան
Հակոբ Մելիքյան
Արման Հարությունյան
Ռուբեն Սիմոնյան
Սոնա Ղազարյան
Սերգեյ Հարությունյան
Արթուր Իսպիրյան
Կարեն Անտաշյան
Արուսյակ Ջուլհակյան
Վիկտոր Մնացականյան
Հայկ Սարգսյան
Գայանե Վարդանյան
Դավիթ Խաչատրյան
Սուրեն Գալստյան - իրավաբան
Էդուարդ Ավետիսյան
Օվսաննա Հովսեփյան
Ավետիս Գասպարյան
Էդգար Բարսեղյան
Արթուր Դավթյան










