Ինդոնեզիայի ափերի մոտ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայի ափերի մոտ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալները:
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 10 կմ խորության վրա՝ Կուպանգ բնակավայրից 99 կմ հարավ-արևելք:
Նախնական տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածներ ու ավերածություններ չկան: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:










