Կրակոցներ Կոտայքի մարզում. Ձորաղբյուրում հարձակվել են Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա. կան վիրավորներ. shamshyan.com

02:32 • 29.08.18

Օգոստոսի 28-ի երեկոյան կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, 3 հոգի՝ զինված ինքնաձիգերով, Ձորաղբյուրում հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք Արման Մկրտումյանի տան վրա։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան վիրավորներ, այդ թվում՝ Ա. Մկրտումյանը։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում մեծ թվով քննիչներ և տան բակում ու գլխավոր մուտքի դիմաց հայտնաբերվել են մեծ թվով ինքնաձիգից արձակված պարկուճներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: