ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քննարկում է Սևանա լճից ոռոգման նպատակով մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը (ուղիղ)

10:59 • 29.08.18

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, նախագիծը Կառավարության կողմից ԱԺ քննարկման է ներկայացվել արտահերթ նստաշրջանի օրակարգով, և առաջարկվում է Սևանա լճից ոռոգման նպատակով մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնել:

Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը գրեթե միաձայն կողմ քվեարկելով՝ 68 կողմ, 1 դեմ: