Թրամփը Սպիտակ տանը FIFA-ի նախագահի հետ հանդիպմանը կարմիր քարտ է ցույց տվել լրագրողներին

11:20 • 29.08.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո լրագրողներին կարմիր քարտ է ցույց տվել, ինչից հետո ներկաները սկսել են ծիծաղել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


Հաղորդվում է, որ Ինֆանտինոն Թրամփին ցույց է տվել դեղին ու կարմիր քարտեր՝ բացատրելով, որ դրանք պետք են ֆուտբոլիստների որակազրկման համար։ Դրանից հետո Թրամփը վերցրել է կարմիր քարտն ու ցույց տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։


«Սա շատ լավ է, ինձ դուր է գալիս»,- ասել է ԱՄՆ նախագահը։


Թրամփը բազմիցս քննադատությամբ է հանդես եկել այն լրատվամիջոցների ու հեռուստաալիքների հասցեին, որոնք քննադատում են իր աշխատակազմի գործողությունները։