Գերմանիայի թվայնացման հարցերով պետնախարարը կփորձի ԹՈՒՄՈ բացել Գերմանիայում

18:38 • 29.08.18

Գերմանիայի թվայնացման հարցերով պետնախարար Դորոթի Բերը հայտնել է, որ ինքն ամեն ինչ կանի, որ Գերմանիայում ԹՈՒՄՈ կամ նմանատիպ մի այլ կենտրոն բացվի:

Այս մասին նա խոսել է՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Երևանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պետնախարարի հայտարարության հիմքն այն է, որ Թումոն արդեն «բացահայտվում է» նաև այլ երկրների կողմից ու արդեն 2018 թվականի սեպտեմբերին այն մասնաճյուղ կունենա Փարիզում, իսկ նոյեմբերին՝ Բեյրութում:

Reuters-ի հաղորդմամբ՝ աշխարհի տարբեր երկրներ արդեն հասցրել են գնահատել Թումոն, իսկ Գերմանիան արդեն երկար ժամանակ չի հետաքրքրվել «հարավկովկասյան այս երկրի նորարարություններով»: