Էներգամատակարարման խափանման հետևանքով Կարակասի մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

02:34 • 30.08.18

Օգոստոսի 28-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման հետևանքով դադարեցվել է մետրոպոլիտենի բոլոր գծերի աշխատանքը: Այս մասին ասվում է մետրոպոլիտենի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, սակայն չի նշվում, թե ինչը կարող էր դառնալ նման խափանման պատճառ:

«Էներգամատակարարման խափանման  հետևանքով Կարակասի մետրոպոլիտենի գծերից ոչ մեկն այս պահի դրությամբ ծառայություններ չի մատուցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Կարակասի մետրոպոլիտենի թվիթերյան էջում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ աշխատանքը վերկանգնվել է և այն գործում է նախկին ռեժիմով: