Դաղստանում փոխհրաձգության ժամանակ երկու ոստիկան է վիրավորվել
Դաղստանի Խասավյուրտովսկի շրջանում անհայտ անձի և ոստիկանության միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով երկու ոստիկան է վիրավորվել: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ РИА Новости-ին հղումով:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում՝ Տոտուրբիյկալ բնակավայրից ոչ շատ հեռու: Նշվում է, որ ոստկանները կանգնեցրել են մեքենան վարորդի փաստաթղթերը ստուգելու համար, որից հետո անհայտ անձը կրակ է բացել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ:
Միջադեպի հետևանքով ոստիկանները ստացել են միջին ծանրության վիրավորումներ և հոսպիտալացվել են, սակայն, բարեբախտաբար, նրանց կյանքին վնաս չի սպառնում:
Այս պահի դրությամբ ոստիկանները փորձում են հայտնաբերել հանցագործին:










