Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ
13.00
Կառավարության նիստից հետո տեղի են ունենում գործադիրի անդամների ճեպազրույցները, որոնց կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք, որ կառավարության հերթական նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված էր 27 հարց, որից մեկը՝ գաղտնի:
Այսօր քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը նվիրաբերելու մասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին և այլ հարցեր:










