Մելբուրնի քիմիական գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ, տեսանյութ)

07:45 • 30.08.18

Ավստրալական Մելբուրն քաղաքի արևմտյան արվարձաններից մեկում գտնվող քիմիական գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է АВС հեռուստաալիքը:

Երկրի հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 120 հրշեջ և մոտ 30 հրշեջ մեքենա:

Հրապարակված տեսանյութերում ու լուսանկարներում երևում է ծխի հսկայական սև սյունը, որը ձգտվում է մի քանի կիլոմետր՝ թունավորելով օդը: Նշվում է, որ գործարանի պահեստներում պարբերաբար ացետիլենով ու ացետոնով լի տարաներ են պայթում:

Հարակից տարածքներում փակ է մի քանի դպրոց: Բնակիչներին կոչ է արվել չբացել պատուհաններն ու դռները՝ տոքսիկ ծխից պաշտպանվելու և թունավորումներից խուսափելու համար:









Thick black smoke fills the sky above cranes, shipping containers and industrial buildings.

Thick, black smoke billows over the rooves of houses near a factory fire in West Footscray.

Smoke rises from a factory fire in West Footscray.