Ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռ են նկատել
ՆԱՏՕ-ի ենթադրյալ հետախուզական ինքնաթիռը մի քանի օր է՝ շրջում է ռուսական սահմանների մոտակայքում՝ Ճապոնական ծովի վրայով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նշվում է, որ այդ պատճառով քաղաքացիական ինքնաթիռները ստիպված են նվազեցնել թռիչքի բարձրությունն ու փոխել իրենց երթուղին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հինգշաբթի առավոտյան ՆԱՏՕ-ի երկրներից մեկի անհայտ ինքնաթիռը կրկին առանց դիսպետչերների ծանուցման քաոտիկ կերպով անցել է 15 օդային երթուղով: Բախումից խուսափելու համար քաղաքացիական ինքնաթիռների օդաչուները ստիպված են եղել փոխել իրենց երթուղին:
Հայտնի է, որ օգոստոսի 28-29-ին ինքնաթիռը նույնպես թռել է Ճապոնական ծովի չեզոք ջրերի վրայով:










