Հռոմի կենտրոնում եկեղեցու տանիք է փլուզվել (տեսանյութ)

23:26 • 30.08.18

Հռոմի կենտրոնում գտնվող Սան Ջուզեպպե եկեղեցու տանիքը փլուզվել է: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:

Ինչպես հաղորդում են իտալական աղբյուրները, տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա: Նշվում է, որ փլուզման պահին եկեղեցին այցելությունների համար փակ է եղել: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել փլուզման պատճառ:

Տանիքի պոկված բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է անտիկ Մամերտինյան բանտը, որը տեղակայված է եկեղեցու տակ:

Տեսանյութը՝ այստեղ։