Իսպանական Բունյոլում կայացել է ավանդական «Տոմատինա» փառատոնը (լուսանկարներ)
Իսպանական Վալենսիա նահանգի Բունյոլ քաղաքում ամեն տարի անցկացվում է «Տոմատինա» ավանդական լոլիկամարտը, որին տեղացիներից բացի նաև հազարավոր զբոսաշրջիկներ են մասնակցում:
Ինչպես ներկայացնում է Espanarusa-ն, լոլիկամարտի մեկնարկից առաջ 145 տոննա լոլիկ է հավաքվում: «Տոմատինայի» մասնակիցները ժամեր շարունակ միմյանց հարվածում են լոլիկներով: Փառատոնը քաղաքի բոլոր հատվածներում ուրախ է անցնում:
Այս տարի հայտնի փառատոնն անցկացվել է օգոստոսի 29-ին, երբ գետի վերածված քաղաքի փողոցներում ավելի քան 20 000 զբոսաշրջիկ է զվարճացել:















