Թուրքիայում ձյուն է տեղացել (տեսանյութ)

20:33 • 30.08.18

Թուրքիայի Կարս նահանգում ձյուն է տեղացել զբոսաշրջանին թեժ ժամանակահատվածում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական հեռուստաընկերությանը:

Նշվում է, որ եղանակային անոմալ պայմանների պատճառով մի քանի ժամով փակվել են դեպի հայտնի առողջարանային քաղաքներ տանող մայրուղիները:

Օդերևութաբանների տվյալներով՝ օդի ջերմաստիճանը մի քանի ժամով տարածաշրջանում նվազել է մինչև +7 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Ձյան անսպասելի տեղումների պատճառը ամպրոպային ցիկլոնն է եղել, որն անցել է տարածաշրջանով: