Արմավիրի մարզում 50-ամյա կինն ինքնասպանություն է գործել իրենց տան նկուղում

10:35 • 31.08.18

Արմավիրի մարզում ինքնասպանության դեպք է գրանցվել:

Tert.am-ի տեղեկություններով՝ ինքնասպանություն է գործել միջին տարիքի կին, ով ապրել է հոգեկան առողջական խնդիրներ ունեցող որդու հետ:

Ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:

Բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանությունը օգոստոսի 30-ին՝ ժամը 07:45-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Արմավիր քաղաքի տներից մեկում 40-45 տարեկան կինն ինքնասպան է եղել:

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, նշված տան բնակչուհին՝ 1968թ. ծնված Մ. Կ.-ն, ինքնասպանություն է գործել տան նկուղի առաստաղից պարանով կախվելու միջոցով»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ արտաքին զննությամբ դիի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: