ԱՄՆ-ում քաղաքացիական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

06:31 • 31.08.18

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում թեթև շարժիչով քաղաքացիական ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է lenta.ru-ն՝ Associated Press-ին հղումով:

Նշվում է, որ Beechcraft B60 ինքնաթիռն ուղևորվում էր ԱՄՆ Օհայո նահանգից դեպի Ֆլորիդա նահանգ, սակայն այն կործանվել է՝ ընկնելով Ֆլորիդայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էգլին ռազմաօդային բազայի տարածքում

Օդանավում եղել է 4 մարդ, որոնք զոհվել են: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է բազայի անտառածածկ հատվածում, որտեղ շինություններ չկան: Ռազմաբազայում գտնված մարդկանցից որևէ մեկը չի տուժել:

Ինքնաթիռի կործանման պատճառները դեռ չեն հաղորդվում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայության աշխատակիցները: ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը հետաքննություն է սկսել՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար: