5-ամյա բրիտանուհին 5 ամսում Էվերեստի երեք բարձրության չափ տարածություն է հաղթահարել (լուսանկարներ, տեսանյութ)
Փոքրիկ բրիտանուհին հինգ ամսում Էվերեստ լեռան բարձրությանը հավասար տարածություն է հաղթահարել երեք անգամ: Ինչպես գրում է Daily Mail-ը, 5-ամյա բրիտանուհին դա արել է բարեգործության համար:
Դեյզի Հուփերը 52 անգամ բարձրացել է Լանկաշիր կոմսությունում գտնվող Փենդլ Հիլ բլուրը: Վերջին անգամ այդ փորձությունը բրիտանուհին հաղթահարել է շաբաթ օրը, երբ նրան ուղեկցելիս են եղել ընտանիքի անդամներն ու ընկերները:
Աղջնակն, ինչպես միշտ, լուսանկարվել է բարեգործական ընկերության դեղին վերնաշապիկով, որի համար էլ 3000 դոլար գումար է հավաքագրել:
Դեյզին 52 անգամ բարձրացել 556 մետր ծովի մակարդակից բարձր գտնվող լեռը, ինչը նշանակում է, որ նա մոտ 29 000 մետր տարածություն է հաղթահարել, որը հավասարազոր է Էվերեստի գագաթը (8848 մետր) երեք անգամ բարձրանալուն:
Ինչպես նշվում է, 5-ամյա աղջնակը մտադիր է ևս մեկ բարեգործական արշավի մասնակցել հաջորդ ամռանը՝ հաղթահարելով Յորքշիրի Three Peaks լեռնագագաթը:













